1lurer.am: ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի: Որոշումը քիչ առաջ հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ մերժելով մեղադրող դատախազի միջնորդությունը:
Մեղադրող դատախազը միջնորդել էր փոխել Խաչատրյանի խափանման միջոց գրավը, քանի որ, ըստ նրա` նախկին պաշտոնյան դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ, բացակայում է նիստերից, բացի դրանից՝ ուղղորդում է դատավարության մյուս մասնակիցներին:
Ըստ դատավոր Արթուր Մկրտչյանի՝ Խաչատրյանը ունի մի շարք հիվանդություններ, որոնք հաստատվել են համապատասխան բժշկական փաստաթղթերով, բացի դրանից՝ նրա բացակայությունը անհարգելի չի համարվում, քանի որ դրա վերաբերյալ ներկայացվել են համապատասխան փաստաթղթեր:
Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, փողերի լվացմանն օժանդակելու, յուրացում, վատնում կատարելու համար:
comment.count (0)