18 համարի ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ ավտոբուսը բախվել է մի քանի մեքենայի |factor.am|
17:02 - 15 դեկտեմբերի, 2023

18 համարի ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ ավտոբուսը բախվել է մի քանի մեքենայի |factor.am|

factor.am: Մայրաքաղաքի 18 համարի երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսի վարորդի ինքնազգացությունը վարելու ընթացքում վատացել է, ինչի հետևանքով Կորյունի փողոցում շղթայական ավտովթար է տեղի ունեցել, ավտոբուսը բախվել է մի քանի մեքենաների։

«Վարորդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նա կորցրել է ինքնատիրապետումը։ Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, հետազոտությունները շարունակվում են, ամենայն հավանականությամբ, խոսքը ինսուլտի կամ ինֆարկտի մասին է։ Վարորդի վիճակը ծանր է, մոտ 50 տարեկան տղամարդ է»,- հայտնեցին քաղաքապետարանից։

Միջադեպից տուժածներ չկան, վնասվել են ավտոբուսն ու մեքենաները։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել