armenpress.am: 86 տարեկանում մահացել է Քուվեյթի էմիր շեյխ Նաուաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը։
Այս մասին հայտնել է Քուվեյթի պետական հեռուստատեսությունը, որը հեռարձակել է էմիրի գրասենյակի պաշտոնական հայտարարությունը։
Աղբյուրի համաձայն՝ Էմիրի գրասենյակի պետնախարար Մուհամմեդ Աբդուլլահ ալ-Մուբարաք աս-Սաբահը նոյեմբերի 29-ին հայտարարել էր միապետի հոսպիտալացման մասին։
Նրա հայտարարության համաձայն՝ շեյխ Նաուաֆի վիճակը կայուն էր, և նա ստանում էր անհրաժեշտ բուժօգնություն։
Քուվեյթի էմիրը գահ էր բարձրացել 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ իր խորթ եղբոր մահից հետո, ով երկիրը ղեկավարել էր 2006-ից 2020 թվականներին։
Քուվեյթի կառավարությունը նոր էմիր է շեյխ Նաուֆի կրտսեր եղբորը՝ 83-ամյա թագաժառանգ Միշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահին։
comment.count (0)