Քուվեյթահայ գործարարը նոր թափ է հաղորդում «Գնեք Հայաստանում» գաղափարին |armenpress.am|
12:05 - 03 օգոստոսի, 2019

Քուվեյթահայ գործարարը նոր թափ է հաղորդում «Գնեք Հայաստանում» գաղափարին |armenpress.am|

armenpress.am: Քուվեյթահայ գործարար Կիրակոս Գույումջյանն այն սփյուռքահայերից է, ով ուղիներ է փնտրում Հայաստանին օգտակար լինելու համար: Նա նշեց, որ Հայրենիքին ծառայելու միտքը միշտ եղել է իր մտքում: Ժամանակի ընթացքում գործարարն առավել ինտենսիվ է դարձրել դեպի Հայաստան իր այցելությունները, այստեղ հողատարածք ու տուն է գնել, ուսումնասիրել է երկրի հնարավորությունները: Նա նկատեց, որ Հայաստանում զբոսաշրջության զարգացման լուրջ հնարավորություններ կան, իսկ միտումները միայն խոստումնալից են: Ահա այս համատեքստում Կիրակոս Գույումջյանը որոշեց կյանքի կոչել «Գնեք Հայաստանում» գաղափարը:

«Տարվա ընթացքում բազմաթիվ մեր հայրենակիցներ ամենատարբեր երկրներից պարբերաբար գալիս են Հայաստան: «Գնեք Հայաստանում» գաղափարի իմաստն այն է, որ մեր հայրենակիցներն իրենց կարիքների համար ապրանքները գնեն հենց Հայաստանում: Զբոսաշրջային այցից առաջ իրենց գնումները ոչ թե կատարեն այլ քաղաքներում, այլ հենց Հայաստանում, չէ որ այստեղ էլ կան բազմաթիվ խոշոր առևտրի կենտրոններ»,-ասաց Կիրակոս Գույումջյանը:

«Գնեք Հայաստանում» գաղափարը Կիրակոս Գույումջյանը սկսել է կյանքի կոչել ամիսներ առաջ, ներկայումս պատրաստվում է նոր թափ հաղորդել դրան՝ օգտագործելով սոցիալական ցանցի ու մեդիայի հնարավորությունները: Նա նկատեց, որ այս գաղափարի լայնորեն իրականացումը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել