Մարդատար «ГАЗель»-ի ու «ՎԱԶ 2106»–ի բախման հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 12 մարդ |armeniasputnik.am|
14:59 - 17 դեկտեմբերի, 2023

Մարդատար «ГАЗель»-ի ու «ՎԱԶ 2106»–ի բախման հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 12 մարդ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար «ГАЗель»-ի ու «ՎԱԶ 2106»–ի բախման հետևանքով Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 12 մարդ, նրանց մեծ մասը ունի թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Իջևանի բժշկական կենտրոնից։

 
«Տուժածներից միայն մեկն է հոսպիտալացվել, նա ստացել է կրծքավանդակի փակ վնասվածք, մնացածը դեռ հետազոտման փուլում են»,– ասացին բուժկենտրոնից։
Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
 
Այսօր ժամը 12։00–ի սահմաններում Իջևան- Երևան ավտաճանապարհին բախվել էին Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար «ГАЗель» ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
 
Բախման հետևանքով «ГАЗель»-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել