ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը դեկտեմբերի 21-ին կժամանի Երևան։ Այս մասին ասված է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ։
Այցի շրջանակներում տեղի է ունենալու հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Ակնկալվում է, որ քննարկվելու են 2023 թվականի նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, ՊՆ նախարարների խորհրդի, ԱԽ քարտուղարների ու Հավաքական անվտանգության խորհուրդների նիստերի արդյունքները»,-ասվում է հաղորդագրության մեջ։
comment.count (0)