ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ
18:38 - 20 դեկտեմբերի, 2023

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ

Դեկտեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ՄԱԿ Մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսի գլխավորած պատվիրակությանը:

Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ Մանկական հիմնադրամի հետ աշխատանքը և մի շարք ուղղություններով ծրագրային համագործակցությունը, ինչպես նաև ՄԱԿ ՄՀ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հետ աշխատանքի և հումանիտար արձագանքի գործում:

Երկուստեք կարևորվել է փախստական երեխաներին համալիր աջակցության տրամադրումը, կարիքների գնահատումը և առավել խոցելի խմբերի երեխաների պաշտպանությունը: Ռեգինա Դե Դոմինիկիսը նշել է նաև Հայաստանում երեխաների իրավունքների ոլորտում գրանցված առաջընթացը՝ ընգծելով ՀՀ ճյուղային գերատեսչությունների և ՄԱԿ ՄՀ միջև ակտիվ փոխգործակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել