hetq.am: Գործադիրն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում:
Ըստ այդմ՝ 2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը, ներառյալ` կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:
Որոշմամբ նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 2838 քաղաքացու:
«Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց»,- նշված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
comment.count (0)