Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ
16:46 - 13 մայիսի, 2025

Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ

Մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Հայտնում են ՊՆ-ից:

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել