Հայկական «Ամերիկացի» ֆիլմն անցել է «Օսկարի» շորթլիստի երկրորդ փուլ |armenpress.am|
09:13 - 22 դեկտեմբերի, 2023

Հայկական «Ամերիկացի» ֆիլմն անցել է «Օսկարի» շորթլիստի երկրորդ փուլ |armenpress.am|

armenpress.am: Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը հայտնվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգի երկրորդ փուլում` ընտրված 15 ֆիլմերի հետ միասին։

Ինչպես տեղեկանում ենք մրցանակաբաշխության կայքից, 15 ֆիլմերը ընտրվել են առաջին փուլում տարբեր երկրներից ներկայացրած 88 կտավներից։

Վերջնական շորթլիստը հայտնի կդառնա 2024 թվականի հունվարի 24-ին։ Վերջնական շորթլիստում կմնա 5 ֆիլմ։ 

Առաջին անգամն է, որ որևէ հայկական ֆիլմ հայտնվում  է անվանակարգի երկրորդ փուլում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել