«Օսկար»-ի  95-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի մարտի 12-ին |azatutyun.am|
12:33 - 15 մայիսի, 2022

«Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի մարտի 12-ին |azatutyun.am|

azatutyun.am: «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի մարտի 12-ին Դոլբի թատրոնում, շաբաթ օրը հայտարարել են կազմակերպիչները։

Ակադեմիան հայտարարել է նաև մրցանակաբաշխության հիմնական ժամկետները: Այսպիսով, կարճ ցուցակների հրապարակումը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին, իսկ հավակնորդների ցուցակը կհրապարակվի հունվարի 24-ին։ Ժամկետները ենթակա են փոփոխման։

Այս տարի շարունակվող կորոնավիրուսային համավարակի պատճառով արարողությունը հետաձգվել է հունվարի 15-ից և տեղի է ունեցել մարտի 27-ին։ 2019 թվականից ի վեր առաջին անգամ մրցանակաբաշխությունը հաղորդավարներ է ունեցել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել