«Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր տնօրեն է նշանակվել հայուհի Թենի Մելիդոնյանը
 |aysor.am|
11:21 - 11 հունվարի, 2024

«Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր տնօրեն է նշանակվել հայուհի Թենի Մելիդոնյանը |aysor.am|

aysor.am: Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակել է «Օսկարի» գլխավոր տնօրեն։

Դա նորաստեղծ պաշտոն է, գրում է «Hollywood Reporter»-ը։

Նոր պաշտոնում Թենի Մելիդոնյանը կղեկավարի ռազմավարությունը, տաղանդների հետ կապերը, հատուկ միջոցառումները և մրցանակաբաշխության բոլոր ծրագրերի և միջոցառումների արտադրական թիմերը, ինչպես փոխանցում է «Hollywood Reporter»-ը՝ այս մասին նշել է Քրամերը։

Մելիդոնյանը վերջերս «Օսկար»-ի ռազմավարության փոխնախագահն էր: Նա իր ակադեմիական կարիերան սկսել է 2005 թվականին՝ որպես հաղորդակցության և հրապարակայնության բաժնի ղեկավար, վերահսկելով ապրանքանիշի ռազմավարությունը և մարքեթինգը:

Մինչ ամերիկյան կինոակադեմիա ընդունվելը, նա աշխատել է Վաշինգտոնում, այդ թվում՝ ՀՀ դեսպանությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել