Լուսանկարը՝ SHUTTERSTOCK
Այսօր՝ մարտի 27-ին, ամերիկյան Լոս Անջելես քաղաքում կկայանա Ամերիկյան կինոակադեմիայի 94-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը։ ՌԲԿ-ն գրում է, թե ովքեր են հավակնում գլխավոր մրցանակներին և ում շանսերն են մեծ՝ դրանց արժանանալու։
««Օսկարը» համարվում է աշխարհի գլխավոր կինոմրցանակաբաշխությունը։ Ամերիկյան կինոակադեմիայի գնահատականին են ներկայացված լիամետրաժ և կարճամետրաժ, մուլտիպլիկացիոն և փաստագրական ֆիլմերի արտադրողներ, հատուկ էֆեկտների վարպետներ և դերասաններ։ Ամերիկյան կինոակադեմիան այսպիսով ամփոփում է տարին։ Իսկ ոսկե արձանիկը կինոյի աշխարհում համարվում է ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։
Յուրաքանչյուր տարի հազարավոր մարդիկ սպասում են տարվա գլխավոր ֆիլմի, լավագույն դերասանների, ռեժիսորի, օպերատորի հայտարարմանը։ Ճիշտ է՝ վերջին տարիներին այս իրադարձության վարկանիշներն անշեղորեն նվազում են։ Եթե 2019թ․-ին շատ մեծ հետաքրքրություն կար մրցանակաբաշխության նկատմամբ, ապա 2020թ․-ին ուղիղ եթերով այն դիտել է 23,6 մլն մարդ։ 2021-ին այց ցուցանիշը կրկնակի նվազել է, ԱՄՆ-ում «Օսկարն» այն ժամանակ դիտել է շուրջ 10 մլն մարդ։
Մրցանակաբաշխությունը հայտնի է նաև իր կարմիր գորգով, որի վրա դերասանները ցուցադրում են հատուկ այս երեկոյի համար կարված հագուստը։
Հաղորդավարները
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մրցանակաբաշխության հաղորդավարներին, սակայն վերջին երեք տարում նրանցից հրաժարվել են։ 2018թ․-ին դա հարկադիր միջոց էր․ մրցանակաբաշխությունը պետք է վարեր Քևին Հարթը, սակայն այս որոշումը չեղարկվել էր այն բանից հետո, երբ նա հոմոֆոբ հայտարարություններ էր արել սոցցանցերում։ 2020 և 2021 թթ-ին «Օսկարն» անցկացվում էր կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված բարդ պայմաններում, և որոշվել էր հաղորդավարներ չկանչել։ 2022թ․-ին միանգամից երեք հաղորդավար է ընտրվել՝ դերասանուհի Էմի Շումերը, կատակերգու դերասան Ռեջինա Հոլլն ու դերասանուհի և սցենարիստ Վանդա Սայքսը։
Անցկացման վայրը
Այս տարի՝ մարտի 27-ին, մրցանակաբաշխությունը կվերադառնա Հոլիվուդի իր հարազատ «Դոլբի» կինոթատրոն, որտեղ այն անցկացվել է գրեթե միշտ։ Միայն 2021թ․-ին է, որ համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով հարկադրաբար ընտրվել են այլ վայրեր, անվանակարգերը մասնակիորեն հայտարարվել են Լոս Անջելեսի երկաթուղային կայարանում։ Սովորականի պես «Օսկարը» կսկսվի տեղի ժամանակով երեկոյան 20։00-ին (Երևանի ժամանակով ժամը 04:00-ին)։ Այս տարի կօգտագործվի նաև հիբրիդային ձևաչափ․ անվանակագերում հաղթողների անուների հայտարարումը նախապես կձայնագրվի, հետո կօգտագործվի ուղիղ եթերում։
Կանխատեսումները
Տարեցտարի «Օսկարին» են ներկայացվում ավելի ու ավելի շատ ֆիլմեր, որոնք նկարահանվել են հենց սթրիմինգային հարթակների համար։ 2022թ․-ին հնարավոր արձանիկների քանակի առումով առաջատար է համարվում «Շան իշխանություն» («The Power of the Dog») ֆիլմը։ Այն կարող է 12 արձանիկի արժանանալ, այդ թվում՝ լավագույն ֆիլմի, ռեժիսորի, դերասանի և երկրորդ պլանի դերերի համար։ Ֆիլմը պատմում է Վայրի Արևմուտքում երկու եղբայրների հարաբերությունների մասին, որոնց մարմնավորել են Բենեդիկտ Քամբերբեչն ու Ջեսի Փլեմոնսը։ Ֆիլմի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնն արդեն յուրօրինակ ռեկորդ է սահմանել՝ դառնալով առաջին կին ռեժիսորը, որը երկրորդ անգամ է նոմինացվում «Օսկար»-ին (առաջինը եղել է 1994թ․-ին, բաղձալի արձանիկը ռեժիսորին շնորհվել է «Դաշնամուր» ֆիլմի համար)։
Դենի Վիլնյովի «Դյունան» («Dune»)՝ Ֆրենկ Հերբերտի ֆանտաստիկ վեպի էկրանավորումը, հետ չի մնում «Շան իշխանություն»-ից՝ իր 10 անվանակարգերով։
«Belfast», UNIVERSAL PICTURES
Նույն քանակությամբ (7) անվանակարգերում ներկայցված են Քենեթ Բրանայի «Բելֆաստ» («Belfast») դրաման՝ մեծանալու մասին և «Վեսթսայդյան պատմությունը» («West Side Story»), որի համապրոդյուսերը Սթիվեն Սփիլբերգն է։ Առաջատարների եռյակը եզրափակում է «Ռիչարդ արքա» կենսագրական սպորտային դրաման հոր մասին, որն իր Սերենա և Վինուս դուստրերին դարձրել է աշխարհահռչակ թենիսիստներ։
«Variety» ամսագիրը կանխատեսում է, որ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար»-ի կարժանանա «ԿՈԴԱ» («CODA») ֆիլմը՝ խուլերի ընտանիքում մեծանալու մասին պատմությունը։ Երկրորդ հավանական հաղթող է նշվում «Բելֆաստը»։ Սակայն փորձագետները կարծում են, որ «Շան իշխանությունը» դրան արժանի է ավելին, քան մյուսները։ Լավագույն ռեժիսոր, ըստ կանխատեսումների, կհայտարարվի Ջեյն Քեմփիոնն, իսկ Ուիլ Սմիթն ու Պենելոպա Կրուսն արձանիկներ կշահեն դերասանական անվանակարգերում։
«West Side Story», 20TH CENTURY STUDIOS
Գլխավոր անվանակարգերը
Լավագույն տղամարդ դերասան
Լավագույն կին դերասան
Լավագույն ռեժիսոր
Լավագույն օտարերկրյա ֆիլմ
Լավագույն ֆիլմ
Լավագույն ադապտացված սցենար
Լավագույն օրիգինալ սցենար
Նորա Վանյան
comment.count (0)