Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի տարեվերջյան նիստը, որը վարում էր ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Մասնակցում էին ՆԳՆ իրավաբանական վարչության պետը, ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ինչպես և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունների ժամանակավոր կատարողին` մեկ ծառայողի նկատմամբ կիրառելու «Խիստ նկատողություն», չորսի նկատմամբ՝ «Ծառայությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ երեքի մասով քննարկումը հետաձգվել է։
comment.count (0)