Մայր Աթոռի մատենադարանը դադարեցնում է համագործակցությունը Հանրային ՀԸ-ի հետ
16:25 - 01 հունվարի, 2024

Մայր Աթոռի մատենադարանը դադարեցնում է համագործակցությունը Հանրային ՀԸ-ի հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ։

«Հանրային հեռուստաընկերության ղեկավարները և պատասխանատու անձերը հավատավոր հայ ժողովրդին զրկում են իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը։

Այսու դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ, քանի դեռ կմնաք այսպես, ուրեմն Մայր Աթոռի Մատենադարանի և հրատարակչության դռները փակ են ձեր առաջ»,- ասված է հայտարարությունում։

Երեկ՝ 2023թ․ դեկտեմբերի 31-ի երեկոյան, Մայր Աթոռից հայտնել էին, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը ՀՀ վարաչապետի ուղերձից առաջ առանձին հաղորդմամբ։ 

Հանրային հեռուստաընկերությունը տեղի ունեցածի վերաբերյալ որևէ պարզաբանում չի ներկայացրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել