news.am: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանը։ Այս մասին տեղեկլությունը հաստատեցին ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Նախագահը մասնակցելու է Մայր տաճարի վերաբացման և վերաօծման արարողությանը»,– նշեցին աշխատակազմից։
Ըստ մամուլի տեղեկությունների՝ վերաօծմանը կմազնակցի նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Մինչ այս պահը պաշտոնական արձագանք չկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ, սակայն, տեղեկությունների համաձայն, վարչապետը նույնպես մասնակցելու է Մայր Տաճարի վերաօծման արարողությանը:
Նշենք, որ սեպտեմբերի 28-ին կայանալու է մյուռոնօրհնեքը, իսկ Մայր տաճարի վերաօծման արարողությունը կլինի սեպտեմբերի 29-ին։
comment.count (0)