Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մեկնել է Հնդկաստան։ Այս մասին հայտնում են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունից։
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 11-ին Հայրապետական այցով մեկնեց Հնդկաստան՝ հրավերով Կալկաթայի եկեղեցական վարչության և Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության։
Նորին Սրբության հետ մեկնում են նաև գավազանակիրը և տեղի հայկական եկեղեցու կարիքներին օգտակարություն բերելու նպատակով ասեղնագործության և որմնանկարների վերականգնման մասնագետներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)