tert.am: Դանիայի թագուհի Մարգրեթե II-ն անսպասելիորեն հայտարարել է գահից հրաժարվելու մասին ազգին ուղղված ամանորյա հեռուստատեսային ուղերձի ժամանակ։ Այս մասին գրում է BBC-ն։
Պաշտոնական գահից հրաժարվելը տեղի կունենա հունվարի 14-ին. այդ օրը կլրանա նրա թագուհի դառնալու 52 տարին։
Մարգրեթե II-ի հեռանալուց հետո թագավոր կդառնա նրա ավագ որդին՝ թագաժառանգ Ֆրեդերիկը։
«Ես գահը կթողնեմ իմ որդուն՝ թագաժառանգ Ֆրեդերիկին»,- ասել է միապետը։
83-ամյա Մարգրեթե II-ը Դանիայի պատմության մեջ ամենաերկար կառավարող միապետն է, որը գահ է բարձրացել 1952 թվականին իր հոր՝ Ֆրեդերիկ IX թագավորի մահից հետո: Աղբյուրը նկատում է, որ Մարգրեթե թագուհին Դանիայում սիրված դեմք է, և շատ դանիացիներ ակնկալում էին, որ նա կմնա գահին մինչև իր մահը:
Ի տարբերություն բրիտանական թագավորական ավանդույթի՝ 55-ամյա թագաժառանգ Ֆրեդերիկի թագադրման պաշտոնական արարողություն չի լինելու։ Փոխարենը նույն օրը պալատը կհայտարարի նրա գահ բարձրանալու մասին։
comment.count (0)