Հարձակում Դանիայի վարչապետի վրա
 |1lurer.am|
11:41 - 08 հունիսի, 2024

Հարձակում Դանիայի վարչապետի վրա |1lurer.am|

1lurer.am: Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հարձակման է ենթարկվել երկրի մայրաքաղաքի կենտրոնում՝ հայտնում է CNN-ը՝ հղում անելով Դանիայի կառավարության ղեկավարի գրասենյակին։

«Ուրբաթ երեկոյան վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին հարվածել են Կոպենհագենի Կուլտորվետի հրապարակում, հարձակվողը ձերբակալվել է»,- հեռուստաալիքին հայտնել են գրասենյակից՝ հավելելով, որ վարչապետը «ցնցված է տեղի ունեցածից»:

Տղամարդու անունն ու ազգանունը չի հաղորդվում, անհայտ են նրա քայլի դրդապատճառները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել