azatutyun.am: Հարավային Կորեայում հարձակման է ենթարկվել ընդդիմության առաջնորդ Լի Չժե-Մյունը։ Հարձակվողը դանակով հարվածել է նրա պարանոցին։
Միջադեպը տեղի է ունեցել հարավ-արևելքում գտնվող Բուսան քաղաքում։ Բուսանի ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ հարձակվողը հայտնաբերվել է, նա 67-ամյա տղամարդ է, որը 18 սանտիմետր երկարությամբ դանակ է օգտագործել։
Ընդդիմադիր գործիչը առաջին շտապ բուժօգնություն է ստացել Բուսանում, հետո նրան տեղափոխել են Սեուլի հիվանդանոց։
Հարձակման շարժառիթները դեռ պարզ չեն։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ իրավապահները հարձակվողի դեմ քրեական գործ են հարուցել սպանության փորձի հոդվածով։
Լի Չժե-Մյունը 2022 թվականից գլխավորում է հիմնական ընդդիմադիր կուսակցությունը։ Գալիք ապրիլին Հարավային Կորեայում խորհրդարանական ընտրություններ են։
comment.count (0)