Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցել է «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը» խորագրով 198-րդ դիվանագիտական կլոր սեղան-քննարկմանը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։
Քննարկումը կազմակերպվել էր «Միջազգային հարաբերությունների Ճապոնիայի ֆորում» կազմակերպության կողմից, որին առցանց մասնակցություն են ունեցել Ճապոնիայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Քննարկմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին: Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա հնարավորությունները:
Նա նշել է նաև, որ Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության բազմազանեցման տեսանկյունից կարևոր է Ճապոնիայի հետ երկկողմ օրակարգի զարգացումը՝ ընդգծելով Ճապոնիայի մասնակցության կարևորությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ենթակառուցվածքների զարգացմանը:
comment.count (0)