Տոկաևը՝ 2022 թ․ իրադարձությունների մասին. ՀԱՊԿ հայկական զորախումբը հսկում էր քաղաքային ջրանցքը և «Ակսայ»-ը |news.am|
11:17 - 03 հունվարի, 2024

Տոկաևը՝ 2022 թ․ իրադարձությունների մասին. ՀԱՊԿ հայկական զորախումբը հսկում էր քաղաքային ջրանցքը և «Ակսայ»-ը |news.am|

news.am: Տարածաշրջաններում քաոսի և փաստացի անարխիայի պայմաններում Անվտանգության խորհրդի նիստում որոշվել էր դիմել ՀԱՊԿ-ին՝ կայունության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ժամանակահատվածում Ղազախստան խաղաղապահ զորախումբ մտցնելու համար։ Այս մասին Egemen Qazaqstan թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Ընդգծում եմ. դիմումն ուղղված է եղել ոչ թե Ռուսաստանին, այլ ՀԱՊԿ-ին, որի անդամ է Ղազախստանը։ Այդ պահին կազմակերպության նախագահը Հայաստանն էր, իսկ այս տարի նախագահությունն անցել է Ղազախստանին։

ՀԱՊԿ զորախումբը իսկապես խաղաղապահ էր և զսպիչ գործոնի դեր կատարեց այդ ողբերգական օրերին կատարվող վաքխանալիայում։ Կազմակերպության անդամ երկրների հետ պայմանավորվածության համաձայն,  նրա զորախումբը երկրից հեռացել է առանց որևէ նախապայմանի, ընդ որում՝ ժամկետից շուտ։

ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը չի մասնակցել հակաահաբեկչական գործողությանը և ոչ մի կրակոց չի արձակել։ Հայկական զորախումբը պահպանել է քաղաքային ջրանցքը և «Ակսայ» հացի կոմբինատը, բելառուսականը` Ժետիգենի օդանավակայանը, տաջիկականը և ղրղզականը՝ համապատասխանաբար, Ալմաթի քաղաքի ՋԷԿ-1-ը և ՋԷԿ-2-ը, ռուսաստանյանը` ՋԷԿ-3-ը և հեռահաղորդակցության օբյեկտները: . Ահաբեկչական հարձակումների սպառնալիքներ կային կենսապահովման օբյեկտներում, ուստի զորախումբն ուղարկվեց այնտեղ։ Բայց ամենակարևորն այն է, որ դա մեզ թույլ տվեց ազատել մեր ուժերը՝ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար»,- ասել է Ղազախստանի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել