Երեւանում կկառուցվի Եմ չափանիշներով նոր աղբավայր. հները կարդիականացվեն |news.am|
12:05 - 04 հունվարի, 2024

Երեւանում կկառուցվի Եմ չափանիշներով նոր աղբավայր. հները կարդիականացվեն |news.am|

news.am: Հայաստանի 8 մարզում, ինչպես նաև Երևանում սանիտարական աղբավայրերի կառուցումից առաջ պետությունը կարդիականացնի և կբարեկարգի գործող աղբավայրերը։ Կառավարությունն այս որոշումն ընդունեց այսօրվա նիստում։

Նախագծում նշվում է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ նախատեսվում է Երևան քաղաքում կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր, փակել Երևանի գործող աղբավայրը։ ՎԶԵԲ-ի աջակցությամբ նախատեսվում է նաև իրականացնել «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրը և դրա շրջանակում գոտիավորել ՀՀ տարածքը՝ կոշտ թափոնների կառավարման մասով, ստեղծել ինստիտուցիոնալ և կառավարման արդյունավետ համակարգ։

«Հաշվի առնելով այն, որ նոր սանիտարական աղբավայրերի կառուցման աշխատանքները բավականին ժամանակ կտանեն, ուստի խիստ անհրաժեշտություն է դարձել գործող աղբանոցների բարեկարգման գործընթացները»,- նշվում է նախագծում։

Պետությունն ակնկալում է ապահովել էկոլոգիապես անվտանգ պայմաններ, նվազեցնել կամ չեզոքացնել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբավայրերի բացասական և վտանգավոր ազդեցությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել