Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է 218 մարդ, 21-ը համարվում է անհետ կորած |tert.am|
10:45 - 05 հունվարի, 2024

Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է 218 մարդ, 21-ը համարվում է անհետ կորած |tert.am|

tert.am: Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21-ը համարվում է անհետ կորած, կա 3 չնույնականացված դի, իսկ 120 անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 

Այս մասին «Լուրերին» տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

ՔԿ նախագահն ասել է,  որ ՊԲ-ն պահեստը հանձնել է Արցախի իշխանություններին, զոհերի թվում կան նաև երկու սպաներ, պահեստում պահվել է շուրջ 42 հազար տոննա վառելիք։ 

Պայթյունի հանգամանքների և պատճառների մասին էլ  Քյարամյաննը նշել է, որ այս վարույթը քննում են այն համատեքստում, որ ընդհանուր իրավիճակը բխում է էթնիկ զտման իրողություններից:

«Որովհետև մարդիկ հարյուրներով, հազարներով, առանց մեկը մյուսին հերթ տալու, գնացել, վառելիք են փորձել ձեռք բերել․ սա վկայում է այն մասին, որ մարդիկ անելանելի վիճակում են եղել»,- հավելել է նա:

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով կան զոհեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել