Բաքվի վերաքննիչ դատարանը սկսել է Վագիֆ Խաչատրյանի բողոքի քննությունը |armeniasputnik.am|
16:42 - 07 հունվարի, 2024

Բաքվի վերաքննիչ դատարանը սկսել է Վագիֆ Խաչատրյանի բողոքի քննությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր նախնական նիստ է անցկացրել Լաչինի միջանցքում ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ դատարանի որոշման բողոքարկման վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նոյեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական դատարանը Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:
 
Նիստի ընթացքում Խաչատրյանի պաշտպան Ռադմիլա Աբիլովան խնդրել է դատարանին անմեղ ճանաչել իր պաշտպանյալին։
Դատավճռի բողոքարկման գործով դատական նիստը նշանակված է 2024 թվականի հունվարի 7-ին: Դատական հաջորդ նիստը նշանակված է հունվարի 15-ին։
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։
Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որևէ հանցագործություն չի կատարել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել