Անվտանգային հարցերը պետք է բերենք ստանդարտի, պետք է լինեն կրակմարիչներ. Ավինյանը` այրված տրոլեյբուսի մասին
 |news.am|
10:39 - 08 հունվարի, 2024

Անվտանգային հարցերը պետք է բերենք ստանդարտի, պետք է լինեն կրակմարիչներ. Ավինյանը` այրված տրոլեյբուսի մասին |news.am|

news.am: Այրված տրոլեյբուսում կրակմարիչ եղել է, սակայն վարորդը չի հասցրել մարել հրդեհը: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ներկայացնելով հունվարի 1-ին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում բռնկված հրդեհի հանգամանքները։

Ի պատասխան՝ Ավինյանը նշեց, որ անվտանգային հարցերը պետք է բերենք ստանդարտի և հանձնարարական տվեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին։

«Բոլոր տեսակի տրանսպորտներում ունենանք կրակմարիչներ, ֆիքսենք, որ դրանք աշխատում են, իմանանք, որ վարորդները գիտեն դրանցից օգտվելու ձևը»,- հանձնարարեց քաղաքապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել