2023-ին ԲՏԱ լիցենզավորման բաժնին վերապահված գործառույթների շրջանակներում պետբյուջե է մուտքագրվել 194,1 մլն դրամ
11:43 - 08 հունվարի, 2024

2023-ին ԲՏԱ լիցենզավորման բաժնին վերապահված գործառույթների շրջանակներում պետբյուջե է մուտքագրվել 194,1 մլն դրամ

ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են՝ 2023 թ. ընթացքում նախարարությունը տրամադրել է՝

  • 2305 լիցենզիա ՀՀ-ի կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման համար.
  • 10 լիցենզիա փոստային կապի գործունեություն և
  • 1 լիցենզիա տիեզերական գործունեություն իրականացնելու նպատակով։

2023 թվականին լիցենզավորման և թույլտվությունների բաժնին վերապահված գործառույթների շրջանակներում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 194,1 մլն ՀՀ դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել