ԱԽ քարտուղարն ու Րորի Դոմմին անդրադարձել են Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին աջակցություն ցուցաբերելու գործընթացին
20:51 - 09 հունվարի, 2024

ԱԽ քարտուղարն ու Րորի Դոմմին անդրադարձել են Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին աջակցություն ցուցաբերելու գործընթացին

Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետ Րորի Դոմմիի ղեկավարած պատվիրակությանը:

ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումը: Ա. Գրիգորյանը նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայուն անվտանգային միջավայր ունենալուն:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին աջակցություն ցուցաբերելու գործընթացի ընթացքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել