Սկզբունքային է, որ խաղաղության պայմանագրում ամրագրվի՝ սահմանազատումն իրականացվելու է Խորհրդային միության վերջին քարտեզներով. Խանդանյան
 |azatutyun.am|
17:22 - 11 հունվարի, 2024

Սկզբունքային է, որ խաղաղության պայմանագրում ամրագրվի՝ սահմանազատումն իրականացվելու է Խորհրդային միության վերջին քարտեզներով. Խանդանյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայկական կողմի համար սկզբունքային է, որ խաղաղության պայմանագրում հստակ ամրագրվի՝ սահմանազատումն իրականացվելու է խորհրդային շրջանի իրավասու մարմինների կողմից տպագրված և իրավական փաստաթղթերով հիմնավորված վերջին քարտեզներով: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շեշտում է՝ պաշտոնական Երևանը շարունակում է սրա անհրաժեշտության մասին պնդել:

«Եթե այս սկզբունքը չպաշտպանվի ու չիրագործվի, ապա անհասկանալի է, թե ինչպես տեղի կունենա սահմանազատման գործընթացը», - նշեց Սարգիս Խանդանյանը:

Երևանը բանակցային գործընթացում մշտապես հայտարարել է, թե կողմ է, որ սահմանազատումն իրականացվի Խորհրդային միության ամենաթարմ՝ 1975 թվականի քարտեզներով:

Արտաքին գործերի նախարարությունից փոխանցում են, թե քննարկում են սահմանազատման սկզբունքները ամրագրելու, քարտեզների ընդգրկման հնարավորությունը, որպեսզի գործընթացը լինի հստակ և կանխատեսելի: Բաքուն մինչ օրս չի հայտարարել, թե համաձայն է այդ քարտեզով սահմանազատմանը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ենթադրում է, թե ինչու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել