Ոստիկանությունն ահազանգ է ստացել Արամուսում կռվի մասին, մամուլը դեպքը կապում է Տիրան Խաչատրյանի հետ |azatutyun.am|
13:26 - 12 հունվարի, 2024

Ոստիկանությունն ահազանգ է ստացել Արամուսում կռվի մասին, մամուլը դեպքը կապում է Տիրան Խաչատրյանի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ գիշերը ոստիկանությունն ահազանգ է ստացել Արամուս գյուղում տեղի ունեցած կռվի մասին, «Ազատության»-ը հայտնեցին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Ոստիկանությունից նշում են, որ ավելի ուշ ահազանգ են ստացել Աբովյան բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ է տեղափոխվել 1977 թվականի ծնված մի տղամարդ՝ աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով։

Ոստիկանությունը գործը փոխանցել է Քննչական կոմիտե։

Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ռեստորանում կրակոցի հետ կապված միջադեպ տեղի է ունեցել, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, զենքի ապօրինի կրման և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածներով, կատարվում է նախաքննություն։

Ընդգծելով, որ կա տուժած անձ՝ կոմիտեից շեշտեցին, որ նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն, այս պահին, հրապարակման ենթակա չէ։ Գործով մեղադրյալ դեռ չկա։

Մամուլում կան տեղեկություններ, որ դեպքը տեղի է ունեցել ռեստորաններից մեկում․ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, ինչից վնասվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել