Հունվարի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են ՔՊ-ից:
Քննարկվել են կուսակցության Լոռու մարզի տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։ Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած Երևան, Վարդենիս, Աշտարակ, և Մասիս համայնքներում բնակվող քաղաքացիների դիմումները։
Մտքեր են փոխանակվել կուսակցության քաղաքական դպրոցի աշխատանքների մեկնարկին և զարգացման ռազմավարությանն առնչվող հարցերի շուրջ։
comment.count (0)