Հայկական հարցը ֆրանսիական հարց է. Ռետայո
 |1lurer.am|
21:16 - 17 հունվարի, 2024

Հայկական հարցը ֆրանսիական հարց է. Ռետայո |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևի շուրջ ընթացող լսումների ժամանակ բանաձևի նախագծի հեղինակ սենատոր Բրյունո Ռետայոն իր ելույթը սկսել է Անատոլ Ֆրանսի մեջբերումով. «Ինչ-որ տեղ Արևելքում մեր քույրը մահանում է»: Ֆրանսիացի գրողի այս խոսքերն ասվել են 1916 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ։

Ռետայոն այնուհետև հիշեցրել է, որ 2023 թվականի սեպտեմբերին ԼՂ ողջ հայ բնակչությունն ընդամենը երեք օրում լքել է հայրենի հողը։

«Հայկական հարցը ֆրանսիական հարց է»,- ասել է սենատորը՝ ընդգծելով, որ բանաձևի նախագիծը միջկուսակցական է, և դա խոսում է Ֆրանսիայի միասնական դիրքորոշման մասին։

Սուտն ու բռնակալությունը գնում են ձեռք ձեռքի տված, ասել է Բրյունո Ռետայոն՝ խոսելով Ալիևի ռեժիմի մասին։

«Բաքվի դիրքորոշումը ցեղասպանության ժխտումն է, էքսպանսիոնիզմը: Ալիևն անընդհատ ասում է, որ Երևանը հայերի կողմից գողացված ադրբեջանական քաղաք է»,- հայտարարել է Ռետայոն։

Սենատորը հիշեցրել է Էրդողանի և Ալիևի պահանջը՝ իրենց առաջ բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ինչը Հայաստանի ինքնիշխանության խախտում է։

Ռետայոն ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել շտապ առաքելություն ուղարկել ԼՂ՝ գնահատելու հայկական մշակութային ժառանգության վիճակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել