Պետք է պատրաստվենք Ռուսաստանի դեմ պատերազմի․ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար |factor.am|
12:16 - 19 հունվարի, 2024

Պետք է պատրաստվենք Ռուսաստանի դեմ պատերազմի․ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը հայտարարել է, որ դաշինքը չպետք է համարի, որ շարունակելու է ապրել խաղաղության մեջ և պետք է պատրաստվի Ռուսաստանի դեմ պատերազմի, որը մեծապես կազդի սովորական մարդկանց վրա:

«Մենք պետք է հասկանանք, որ խաղաղ պայմաններում ապրելն ինքնըստինքյան մի բան չէ: Եվ դրա համար էլ մենք պատրաստվում ենք Ռուսաստանի հետ հակամարտության։ Բայց քննարկումը շատ ավելի լայն է: Դա և՛ արդյունաբերական բազան է, և՛ մարդիկ, ովքեր պետք է հասկանան, որ իրենք որոշակի դեր են խաղում»,- Բաուերին մեջբերում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ծովակալը գովաբանել է Շվեդիայի իշխանություններին քաղաքացիներին նախազգուշացնելու համար, որ անհրաժեշտ է պատրաստվել պատերազմի։ «Պետք է սկսել այստեղից՝ այն գիտակցումից, որ ամեն ինչ չէ, որ կարելի է պլանավորել և ամեն ինչ չէ, որ կատարյալ կլինի առաջիկա 20 տարում»,- ասել է ծովակալը։

Հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ն սկսում է «Steadfast Defender 2024» լայնածավալ զորավարժությունները, որոնք ամենախոշորն են սառը պատերազմի ավարտից ի վեր։  Վարժանքները կտևեն մինչև մայիս․ դրանց կմասնակցի մոտ 90 հազար զինվորական։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել