Խորհրդային իշխանությունները բավականաչափ ջանք չգործադրեցին, որ հետաքննեն եւ պատժեն Բաքվի հայերի կոտորածը կազմակերպած ջարդարարներին. Սարգիս Խանդանյան
16:37 - 19 հունվարի, 2024

Խորհրդային իշխանությունները բավականաչափ ջանք չգործադրեցին, որ հետաքննեն եւ պատժեն Բաքվի հայերի կոտորածը կազմակերպած ջարդարարներին. Սարգիս Խանդանյան

1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվում իրականացված հայերի ջարդերի 34-րդ տարելիցին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Բաքվում սպանված հայերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը:

«Ոգեկոչում ենք 1990 թվականին տեղի ունեցած հայերի ջարդերի հետեւանքով զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակը, որը մեր պատմության ամենացավալի էջերից մեկն է: Ցավոք, այն ժամանակվա խորհրդային իշխանություններն ու Խորհրդային Ադրբեջանի իշխանությունը եւս բավականաչափ ջանք չգործադրեցին, որպեսզի հետաքննեն եւ պատժեն ջարդարարներին»,- ասել է Սարգիս Խանդանյանը: Նրա խոսքով միջազգային հանրության լռության ներքո տեղի ունեցած ջարդերը նույնիսկ նույն հանրության կողմից չուսումնասիրվեցին եւ քաղաքական գնահատականի ու դատապարտման չարժանացան, ինչն առիթ դարձավ, որ հետագայում եւս հարեւան երկիրը շարունակի նույն քաղաքականությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել