Հունաստանի վարչապետի նստավայրում հրդեհ է բռնկվել
 |armeniasputnik.am|
12:59 - 20 հունվարի, 2024

Հունաստանի վարչապետի նստավայրում հրդեհ է բռնկվել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հրդեհ է բռնկվել Հունաստանի վարչապետի նստավայրում` Մաքսիմա Պալատում: Այս մասին հայտնել է Հունաստանի կլիմայական ճգնաժամերի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը։

«Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Մաքսիմա առանձնատան առաջին հարկում գտնվող հարակից պահեստային տարածքում։ Հրդեհաշիջմանը մասնակցել է 24 հրշեջ` 7 մեքենաներով։ Հրդեհն արագ տեղայնացվել է, միայն աննշան նյութական վնաս է պատճառվել»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ միջադեպը քննում է իրավասու քննչական բաժինը։ Հունաստանի վարչապետի նստավայրը գտնվում է Աթենքի հենց կենտրոնում` Հերոդու Ատտիկու փողոցում։ Դրանից ոչ հեռու գտնվում է հրշեջ բաժինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել