Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն հանդես է եկել դիվանագիտական կորպուսին ուղղված ուղերձով, որում խոսել է նաև Ֆրանսիայի՝ Հայաստանին շարունակական աջակցության մասին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Նա խոսել է նաև արդար և տևական խաղաղության ձգտման մասին՝ հարգելով օրենքն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև բնակչության արժանապատիվ ապրելու իրավունքի՝ հարգելով նրա հիշողությունը, պատմությունը և մշակույթը:
Նախարար @steph_sejourne-ը դիվանագիտական կորպուսին՝
— Olivier Decottignies (@O_Decottignies) January 21, 2024
➡️ 🇫🇷-ի շարունակական աջակցությունը 🇦🇲-ին
➡️ Արդար և տևական խաղաղության ձգտում՝ հարգելով օրենքն ու տարածքային ամբողջականությունը
➡️ Բնակչության արժանապատիվ ապրելու իրավունք՝ հարգելով նրա հիշողությունը, պատմությունը և մշակույթը: pic.twitter.com/gkYHD1Ztf7
comment.count (0)