ԴեՍանտիսը դուրս է եկել նախագահական մրցապայքարից և իր աջակցությունը հայտնել Թրամփին
 |1lurer.am|
12:11 - 22 հունվարի, 2024

ԴեՍանտիսը դուրս է եկել նախագահական մրցապայքարից և իր աջակցությունը հայտնել Թրամփին |1lurer.am|

1lurer.am: Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը կիրակի հայտարարել է, որ դուրս է գալիս Հանրապետական ​​կուսակցության նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարից, գրում է BBC-ն:

Մեկ շաբաթ առաջ Այովա նահանգում, նախագահի թեկնածուի կուսակցական առաջին ընտրություններում ԴեՍանտիսը երկրորդ տեղում է եղել, նախկին նախագահ Թրամփը հաղթել է հսկայական տարբերությամբ: Թրամփն այդ նահանգում ստացել է հանրապետականների ձայների 51%-ը, ԴեՍանտիսը՝ ընդամենը 21%-ը։

Միաժամանակ Ֆլորիդայի նահանգապետն իր աջակցությունն է հայտնել ընտրապայքարի առաջատար թեկնածուին՝ Դոնալդ Թրամփին:

Ռոն ԴեՍանտիսը դուրս է եկել ընտրապայքարից երկրորդ նահանգում՝ Նյու Հեմփշիրում Հանրապետական ​​կուսակցության նախնական ընտրություններից երկու օր առաջ: Այնուամենայնիվ, վերջին հարցումներից մեկը ցույց է տվել, որ այդ նահանգում ԴեՍանտիսը կզբաղեցներ երրորդ տեղը՝ զիջելով ինչպես Թրամփին (50%), այնպես էլ չափավոր թեկնածու Նիկի Հեյլիին (34%):

Այժմ Հանրապետական ​​կուսակցությունից առաջադրվելու համար պայքարում Թրամփը մեկ լուրջ մրցակից ունի՝ Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել