Մենք կարող ենք զանգահարել 1-03 եւ պատասխան չստանանք. դա նորմալ չի. բոլոր զանգերին պետք է պատասխանեն. Ավինյան
 |med.news.am|
13:07 - 22 հունվարի, 2024

Մենք կարող ենք զանգահարել 1-03 եւ պատասխան չստանանք. դա նորմալ չի. բոլոր զանգերին պետք է պատասխանեն. Ավինյան |med.news.am|

med.news.am: Ինձ համար տարօրինակ է, որ մենք կարող ենք զանգահարել 1-03 եւ պատասխան չստանանք. դա նորմալ չի, հետեւապես, այդտեղ վստահաբար անելիք ունենք:

Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա հարցրեց՝ քանի՞ դեպք է լինում, որ մարդը զանգում է 1-03 ու պատասխան չի ստանում. «Այդ ստատիստիկան շատ կարեւոր է, որ եթե մարդը զանգում է 1-03, ամենայն հավանականությամբ, կա հրատապություն, հետեւաբար շտապօգնության զանգերի որակը էապես պետք է բարելավենք: Օրինակ, երբ քաղաքացիները զանգում են քաղաքապետարան՝ 1-05, ու իրենց չեն պատասխանում: Վատագույն դեպքում 15 րոպե հետո իրենց հետ են զանգում, բայց 1-03-ի դեպքում այդ տրամաբանությունը չի կարող գործել, այդ դեպքում պետք է ապահովենք 100 տոկոս պատասխան մարդու զանգերին: Կխնդրմ հաջորդ զեկույցին ներկայացնել, թե 1-03 զանգած քաղաքացիների քանի տոկոսին ենք պատասխանում, եւ ինչ ենք անում, որ դա 100 տոկոս դառնա»,- ընդգծեց քաղաքապետը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել