Հայ ժողովրդի պատմությունն ուզում են դարձնել տարածքի պատմություն․ Փաշինյանը փոխում է անցյալը, ներկան, որպեսզի մնա իշխանության նաև ապագայում․ Աշոտյան
 |tert.am|
20:00 - 23 հունվարի, 2024

Հայ ժողովրդի պատմությունն ուզում են դարձնել տարածքի պատմություն․ Փաշինյանը փոխում է անցյալը, ներկան, որպեսզի մնա իշխանության նաև ապագայում․ Աշոտյան |tert.am|

tert.am: Հայ ժողովրդի պատմությունն ուզում են դարձնել տարածքի պատմություն․ Փաշինյանը փոխում է անցյալը, ներկան, որպեսզի մնա իշխանության նաև ապագայում։

Դատական նիստի ավարտին նիստերի դահլիճում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ, Արմեն Աշոտյանը` ի պատասխան լրագրողների հարցադրմանը «Հայոց պատմություն» առարկայի անվանափոխման վերաբերյալ։

«Փաշինյնաը փորձում է փոխել Սահմանադրությունը, հայ ժողովրդի անցյալը, ներկան, որպեսզի շարունակի իշխել ապագայում։ Պետք է կանխել բոլոր փորձերը։

Նա չպիտի կարողանա փոխել մեր անցյալը, մեր բարոյականությունը, մեր արժեքները, մշակույթը, պատմությունը։ Նա դա անում է, որպեսզի երկարարաձգի սեփական իշխանությունը, նա փոխում է անցյալը, որպեսզի մնա իշխանության նաև ապագայում։

Եվ սա հայ ժողովրդի իրական թասիբի խնդիրն է։ Որովհետև փոխում են ոչ միայն ղարաբաղցիների պատմությունը, մշեցիների, սասունցիների, այլև փոխում են ամբողջ հայ ժողովրդի պատմությունը։

Եվ հայ ժողովրդի պատմությունը սարքում են տարածքի պատմություն»,–ասել է Աշոտյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել