Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է Մոսկվա |azatutyun.am|
10:28 - 24 հունվարի, 2024

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է Մոսկվա |azatutyun.am|

azatutyun.am: Երկկողմ հարաբերությունները խթանելու նպատակով՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը երեկ ժամանել է Մոսկվա, հաղորդում է իրանական MEHRգործակալությունը։

Ըստ իրանական կողմի՝ Ահմադիանը Ռուսաստանում է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով։

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ռուսաստանում Իրանի դեսպանությունը, նշում է, որ Ահմադիանի և Պատրուշևի բանակցությունների օրակարգում երկկողմ հարաբերությունների զարգացումն է, տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները, ինչպես նաև Պաղեստինի հարցը։

Ալի Ահմադիանն իր առաջին պաշտոնական այցի շրջանակներում նաև մի շարք այլ հանդիպումներ կունենա Մոսկվայում, կքննարկի երկկողմ հարաբերությունների և միջազգային համագործակցության զարգացման ու ընդլայնման հարցեր։

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի շրջանակում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հետ։ Դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել Գազայի հատվածում հրադադարի շուտափույթ հաստատման օգտին և մտահոգություն հայտնել Կարմիր ծովում լարված իրավիճակի կապակցությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել