Աղքատությունը 2023 թվականին էապես կրճատվել է. Քերոբյան
 |1lurer.am|
14:35 - 25 հունվարի, 2024

Աղքատությունը 2023 թվականին էապես կրճատվել է. Քերոբյան |1lurer.am|

1lurer.am: Նույնիսկ 2022 թվականին, երբ Համաշխարհային բանկը, ուրիշ խոշոր միջազգային կազմակերպություններ ահազանգում էին, որ Հայաստանում հնարավոր է՝ աղքատությունը 26,5 տոկոսից աճի մինչև 39,6 տոկոսի, որովհետև բարձր գնաճ է, բայց անկախ բարձր տնտեսական աճի հանգամանքից, հաջողվեց նվազագույն աշխատավարձի, թոշակների՝ ավելի արագ բարձրացման, բազմաթիվ այլ գործիքների՝ պլանավորվածից ավելի արագ ներդրման միջոցով հասնել նրան, որ աղքատությունը ոչ միայն չբարձրացավ, այլև աննշան կրճատվեց: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«26,5-ը դարձավ 24,8, բայց կրճատվեց [աղքատությունը: 2023 թվականի համեմատ, երբ մենք ունենք իրական աշխատավարձերի 13 տոկոս աճ, մենք ունենք 37 հազար նոր բացված աշխատատեղ 1 տարվա ընթացքում, մենք ունենք բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ, կարող ենք խոսել այն մասին, որ աղքատությունը 2023 թվականին էապես կրճատվել է»,- ասաց Քերոբյանը՝ նշելով, որ հստակ պարզ կդառնա արդյունքները հրապարակելուց հետո։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել