ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահել է Մոսկվայում անցկացվող ԵՏՀ խորհրդի նիստը։
«Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ:
Նիստի օրակարգում ընդգրկված էին երեք տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ տարածքում մաքսային քաղաքականությանը, տեխնիկական կանոնակարգմանը և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)