ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի վերաբերյալ դատավճիռ է կայացվել․ նա մեղավոր է ճանաչվել
 |news.am|
15:13 - 30 հունվարի, 2024

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի վերաբերյալ դատավճիռ է կայացվել․ նա մեղավոր է ճանաչվել |news.am|

news.am: ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել, նրա վերաբերյալ դատավճիռ է կայացվել։ Այս մասին ասաց պաշտպան Գոռ Վարդանյանը։

Նա նշեց, որ դատարանն Ախոյանին մեղավոր է ճանաչել․ «Որպես պատիժ էր նշանակվել ազատազրկումը, բայց քանի որ նա արդեն իսկ 3 ամիս գտնվել էր կալանքի տակ, դատարանը նրան ազատ արձակելու մասին որոշում է կայացրել»։

Փաստաբանը հայտնեց, որ մեղավոր ճանաչելու մասով էլ իրենք պատրաստվում են բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 7-ին ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել էր` 2023 թ. հունիսի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի, Ա. Ախոյանն այդ օրը հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն՝ Արագած Ախոյանն անձանց նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել