Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը |1lurer.am|
21:23 - 30 հունվարի, 2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը |1lurer.am|

1lurer.am: Վաղը սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Տեղեկությունը «Լուրեր»-ին հայտնել է փոխվարչապետի գրասենյակը:

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ նախորդ հանդիպումը 2023-ի նոյեմբերի 30-ին էր՝ Իջևանի և Ղազախի հատվածում: Կողմերը նախնական համաձայնեցրել էին հանձնաժողովների միջև նիստերի և աշխատանքային հանդիպումների կազմակերպման, անցկացման աշխատակարգի տեքստը: Պայմանավորվել էին սկսել համատեղ գործունեության կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, նաև ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել