Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծած քաղաքացին հայտնաբերվել է. ՔԿ
22:23 - 31 հունվարի, 2024

Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծած քաղաքացին հայտնաբերվել է. ՔԿ

Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշակոթողի մոտ խուլիգանություն կատարած քաղաքացին հայտնաբերվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
 
«Տվյալ անձը գտնվում է մեր տրամադրության տակ»,– ասաց նա։
 
Հիշեցնենք` հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը Երևանում` պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ, պոկել և տրորել է ՌԴ դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել ծաղկեպսակները և Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով տեսանյութը հրապարակել «Tik Tok» սոցիալական ցանցում։ Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել