ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել
17:35 - 07 հունիսի, 2025

ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է 3 հրամանագիր՝ Լոռիում և Սյունիքում նշանակելով դատավորներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։

Ըստ հրամանագրերի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Շուշան Սվազյանը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Անի Քամալյանը՝ վարչական դատարանի դատավոր։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել