Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկում. դասասենյակում այրվել է գույք
13:11 - 07 փետրվարի, 2024

Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկում. դասասենյակում այրվել է գույք

Փետրվարի 7-ին` ժամը 08։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկեվել Երևանի Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցում գտնվող ուսումնական հաստատությունում։
 
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ուսումնական հաստատության դասասենյակներից մեկում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:11-ին, մարվել՝ 09:18-ին: Դասասենյակում այրվել է գույք:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել