Ադրբեջանում ավարտվել է նախագահական արտահերթ ընտրությունների քվեարկությունը |factor.am|
20:15 - 07 փետրվարի, 2024

Ադրբեջանում ավարտվել է նախագահական արտահերթ ընտրությունների քվեարկությունը |factor.am|

factor.am: Ադրբեջանում ավարտվել է նախագահական արտահերթ ընտրությունների քվեարկությունը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ ընտրատեղամասերը փակվել են ժամը 19:00-ին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ընտրատեղամասերում սկսվել է ձայների հաշվարկը։ Ներկայումս քվեարկությունը շարունակվում է միայն Ադրբեջանի սահմաններից դուրս գտնվող ընտրատեղամասերում։

Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին քվեարկել է 4 միլիոն 590 075 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 70.85 տոկոսը։ Ադրբեջանում քվեարկելու իրավունք ունի 6 միլիոն 478 հազար 840 ընտրող:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել