Քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
16:03 - 09 փետրվարի, 2024

Քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Փետրվարի 9-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։

Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր՝ 2023-2025թթ․ երկկողմ համագործակցության միջգերատեսչական ծրագրի հաշվառմամբ, որը միտված է մշակույթի հաստատությունների և ստեղծագործական կոլեկտիվների միջև անմիջական շփումների ընդլայնմանը, ինչպես նաև ցուցահանդեսների, համերգների և ազգային մշակույթների հանրահռչակմանը նպաստող այլ միջոցառումների անցկացմանը։

Վերոնշյալ համատեքստում ընդգծվել է մշակույթի փոխադարձ օրերի համատեղ իրագործման կարևորությունը։

Քննարկումների ընթացքում շոշափվել է նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության տեղեկատվական ուղեկցման թեման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել