Գերմանիան բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. 28 միլիոն դրամ յուրացում կատարած անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
16:59 - 09 փետրվարի, 2024

Գերմանիան բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. 28 միլիոն դրամ յուրացում կատարած անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Մ.-ին, ով մեղադրվում է շուրջ 28 միլիոն դրամ յուրացում կատարելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:

Ինչպես տեղեկանում են ՀՀ գլխավոր դատախազությունից, դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Մ.-ի տեղափոխումը Երևան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել